ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խոստացել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին «հետևանքներ», եթե նա «ողբերգական սխալ գործի» և ապստամբների դեմ պայքարի համար սկսի կիրառել քիմիական զենք։ Այս մասին հաղորդել է France-Presse-ը:
Օբաման հերթական անգամ ընդգծել է, որ քիմիական զենքի կիրառումը լրիվ անթույլատրելի է համարվում: ԱՄՆ-ի նախագահը նաև նշել է, որ Բաշար Ալ-Ասադն ու սիրիական բանակի ղեկավարությունը պետք է հստակ գիտակցեն, որ միջազգային հանրությունը այս փուլում հետևում է նրանց գործողություններին:
Իրենք՝ սիրիական իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ ցանկացած դեպքում սեփական ժողովրդի դեմ քիմիական զենք չեն կիրառի:
Հիշեցնենք, որ սիրիական իշխանությունների և ընդդիմության հակամարտությունը շարունակվում է 2011թ. գարնան սկզբից, իսկ զոհերի թիվն արդեն անցնում է 35 հազարից:










































