Mignews.com-ի ներկայացրած լուսանկարներում ցուցադրված են պրոֆեսիոնալ թունելներ, որոնք կառուցվել են ՀԱՄԱՍ-ի կողմից: ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական հարձակումներ կատարելու համար հսկայական գումարներ է ներդրել:
Թունելները տարածվում են Գազայի հատվածի չորս շրջաններում՝ Գազայի հատվածի հյուսիսային մասը, Գազա քաղաքը, կենտրոնական Գազան և հարավային գիծը: Թունելի մանրամասներին այստեղ միայն հատուկ մարդիկ են տեղեկացված:
Թունելները գտնվում են միայն ռազմական խմբավորումների տրամադրության տակ:
Թունելների միջոցով մաքսանենգ ապրանքներ են ներկրվում, հարձակումներ են իրականացվում, ինչպես նաև Գազայի ներսում մոբիլիզացնում են ուժերը, թունելներում պահում են հրթիռները, ինչպես նաև իսրայելցիներից գողացված սպառազինությունը:
ՑԱԽԱԼ-ը հաղորդում է, որ Գազայի հատվածում օպերացիայի սկզբից սկսած 31 թունել է հայտնաբերվել, որոնցից 11-ը քանդված են:











































