Վերջին ժամանակներս վատ լուրեր են պտտվում հայտնի երգչուհի Գվեն Ստեֆանիի ընտանիքի շուրջ: Ասում են, որ Գվենի ընտանիքում դասական խնդիր է ծագել. նրա ամուսինը՝ Գևին Ռոսսդեյլը, աչք է տնկել երիտասարդ դայակի վրա: Անցած շաբաթ Ռոսսդեյլին լուսանկարահանել էին որդիների և երիտասարդ դայակի հետ զբոսանքի ժամանակ:
Լուսանկարներից մեկում երևում է, որ Գևինը գրկել է դայակի մեջքը, իսկ մեկ ուրիշում էլ ձեռք իջեցրել է մեջքից ներքև: Երգչուհու ընկերները պնդում են, որ նա իրոք ընտանեկան խնդիրներ ունի: Չնայած այս ամենին՝ Գվենը չի պատրաստվում հավատալ այս լուրերին և առաջվա նման վստահում է ամուսնուն:










































