Բրիտանացի ծնողներին մեղադրում են, որ նրանք իրենց դստերը սեռական ստրկության են հանձնել: Իսպանիայից 76-ամյա թոշակառուն նրան վարձել է հինգ տարով:
Ինչպես տեղեկացվում է, հինգ տարի ծնողները վաստակել են իրենց դստեր հաշվին, ով նրանց մեղքով 11 տարեկանում մարմնավաճառ է դարձել: Իսկ դստեր հետ ամեն հանդիպման համար ծնողները ստացել են ընդամենը 12-16 ֆունտ: Ոստիկանությունը ձերբակալել է արդեն 15 տարեկան դարձած աղջկա ծնողներին:
Ինչպես պարզվել է, մայրն անձամբ է դստերը տարել հանդիպման՝ նախօրոք ստանալով պայմանավորված գումարը: Ծեր մարդն աղջկան պահել է հատուկ փակ սենյակում, որտեղ էլ նրան բազմաթիվ սեռական բռնությունների է ենթարկել: Հետաքննությունը պարզել է, որ երեխան բազմաթիվ անգամ բռնաբարության է ենթարկվել:
76-ամյա մեղադրյալը տառապում էր տարիքային հիվանդություններով: Այս գործով հետաքրքրվել է բրիտանական ոստիկանությունը, քանի որ դրանում ներգրավված են Բրիտանիայի քաղաքացիներ, չնայած որ աղջկա նկատմամբ բոլոր հանցագործությունները Իսպանիայում են կատարվել:








































