Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը գերմանական Bild պարբերականի հետ զրույցում նշել է, որ վերականգնման ծրագիրը հաջող է ընթանում, և ինքն արդեն կարողանում է ազատ տեղաշարժվել:
Հիշեցնենք, որ Ռոյսը վնասվածք է ստացել Գերմանիա – Հայաստան (6:1) ընկերական խաղում: Կիսապաշտպանը ստացել է սրունքաթաթի մկանների մասնակի կտրվածք: Այդ վնասվածքի պատճառով նա ստիպված էր բաց թողնել աշխարհի առաջնությունը:
«Արդեն կարողանում եմ ազատ տեղաշարժվել և նույնիսկ վազում եմ մարզումների ժամանակ: Անհամբեր սպասում եմ` երբ եմ վերադառնալու խաղադաշտ»,- նշել է ֆուտբոլիստը:








































