Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանը համաձայնություն է ձեռք բերել կատարելու սպասուհու պահանջները, ով իրեն մեղարդել է Նյու Յորքի հյուրանոցի համարում իրեն բռնաբարելու համար, հաղորդում է BBC-ն:
Ինչպես սպասվում է՝ համաձայնագրի մանրամասները կողմերը պարտավորվում են չբացահայտել: Ստրոս Կանը ձերբակալվել էր 2011 թվականի մայիսին, այն բանից հետո, երբ սպասուհին հայտարարել էր այն մասին, որ նա փորձել է իրեն Sofitel հյուրանոցի համարներից մեկում բռնաբարել:
Ավելի ուշ դատախազները հանեցին նրա վրայից մեղադրանքը`կասկածելով ցուցմունքների հավաստիությանը:









































