Սիրիայի Ռաքա նահանգում սպանվել է կառավարական զորքերի առնվազն 50 զինվոր՝ հայտնում է «Ռադիո Սվոբոդա»-ն: Սիրիացի իրավապաշտպանները, որոնք Քոբվենթրիից թղթակիցների սեփական ցանցի միջոցով Սիրիայում ռազմական գործողությունների մոնիտորինգ են անցկացնում, հայտնում են, որ զինվորներն ընկել են ջիհադականների ծուղակը, որոնք նրանց գլխատել են:
Բախումը տեղի է ունեցել Սիրիայի հյուսիսում, որտեղ տեղակայված են «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» բազաները:
Ջիհադականները պնդում են, որ սպանել են մոտ 75 զինծառայողի:
Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին մոտ աղբյուրներն առայժմ չեն մեկնաբանում տեղի ունեցածը:










































