Բելառուսի մետալուրգիական գործարանն ամեն տարի թողարկում է մերկ աղջիկների պատկերներով օրացույցներ:
«Այս տարի, որպես մոդելներ, հրավիրվել են գործարանի աշխատակցուհիները, որոնց շրջանում դեռ 2012 թ. սկզբին մրցույթ էր հայտարարված: Մրցույթին մասնակցել են 30 աշխատակցուհիներ, որոնցից հատուկ հանձնաժողովն ընտրել է լավագույններին: Ընտրության ժամանակ հաշվի են առնվել արտաքին տվյալներն ու ֆոտոգենիկ լինելը: Մոդելների ցուցակի մեջ ընդգրկվել են ինժեներներ, լաբորանտ, ուսանողուհի, դաստիարակ, պահեստապետ և համակարգչային օպերատոր»,- տեղեկացրել է գործարանի մամլո ծառայությունը:
«Կնոջ մարմնի և ձուլված մետաղի գեղեցկությունները նման հասկացություններ են, որոնց ընդհանուր հատկություններից է բնական գրավչությունը»,- ասել են ֆոտոծրագրի կազմակերպիչները:
Օրացույցի շնորհանդեսը կկայանա դեկտեմբերի 20-ին: Սակայն այժմ էլ լուսանկարները հասանելի են գործարանի կայքում:
Նշենք նաև, որ, բացի մերկ աղջիկների նկարներով օրացույցից, գործարանը թողարկում է նաև մանկական նկարներով օրացույց:










































