ՄԱԿ-ը Սիրիայից հետ է կանչում իր աշխատակիցների մեկ քառորդին: Պատճառը, ինչպես հաղորդում է կազմակերպությունը, ներքին սիրիական հակամարտության սրման և խաղաղապահների կյանքի նկատմամբ սպառնալիքների աճն է, հաղորդում է BBC-ն:
Այս շաբաթվա ընթացքում Սիրիան կլքի ՄԱԿ 100 աշխատակիցներից 25-ը`նրանք, ում աշխատանքը օժանդակ բնույթ ունի: ՄԱԿ խաղաղապահները, որոնք կմնան Դամասկոսում, քաղաքով կտեղաշարժվեն սահմանափակ ռեժիմով:








































