«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` Երևանի Սեբաստիա փողոցի վրա գտնվող «Հալեպ» հյուրանոցը հաճախակի է սենյակներ տրամադրում մարմնավաճառներին:
Հայտնի է, որ հյուրանոցի սեփականատերերն են սիրիահայ հայր և որդի:
Նույն աղբյուրներից մեզ պարզ դարձավ նաև, որ հյուրանոցի այսօրինակ գործունեությունը օրերս հայտնվել է ոստիկանության տեսադաշտում:
Տեղեկությունը հաստատեցին նաև ոստիկանությունից՝ նշելով, որ կատարվում է քննություն:






































