Ռուսական «Անժի»-ի ավագ Սամուել ԷտոʹՕ-ն խոստովանել է, որ ապագայում կարող է ստանձնել Մախաչկալայի թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը:
«Որևէ ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնն ստանձնելն ինձ համար նոր մարտահրավեր կլինի: Ես շատ եմ հաղթել իբրև ֆուտբոլիստ, կցանկանայի հաղթել նաև որպես մարզիչ: Սիրում եմ դժվարություններ:
Հիասքանչ կլիներ, որ օրերից մի օր իմ երեխաները կարողանային ասել, որ իրենց հայրիկը հաջողությունների է հասել ոչ միայն ֆուտբոլային դաշտում, այլև մարզիչի աթոռին: Հետո ես առաջ կգնայի. օրինակ՝ կդառնայի ակումբի ղեկավար: Ինչ վերաբերում է «Անժի»-ի գլխավոր մարզիչի պաշտոնն ստանձնելուն, ամեն ինչ հնարավոր է»,- ասել է ԷտոʹՕ-ն:









































