Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը այսօր ընդունել է Նիկոլ Ազարովի գլխավորած կառավարության հրաժարականը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ հղում անելով պետության ղեկավարի մամլո ծառայությանը:
Ազարովի հրաժարականը կապված է նրա` հոկտեմբերի 28-ին խորհրդարանի պատգամավոր ընտրվելու հետ: Եվ քանի որ, համաձայն Սահմանադրության, վարչապետի հրաժարականը իր մեջ ներառում է նախարարական ողջ կաբինետի լիազորությունների դադարեցում, նախագահը ցրել է նաև նախարարների կաբինետը: Մինչ նոր կառավարությունը կանցնի աշխատանքի, նախագահը կառավարությանը հանձնարարել է շարունակել պարտականությունների կատարումը:
Ուկրաինայում վարչապետին նշանակում է նախագահը՝ խորհրդարանականների կեսից ավելիի համաձայնությամբ:








































