Դեկտեմբերի 10-ին սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան: Հրաժեշտի արարողությունը և հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին: Նրա մարմինը հողին կհանձնվի Երևանի քաղաքային պանթեոնում:
Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում:
Այս մասին «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից:
Բացի այդ, Միացյալ Նահանգներում հինգշաբթի օրը տեղի կունենա երգչուհու հոգեհանգստի արարողությունը:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել են երգչուհու աճյունի տեղափոխման և հուղարկավորման հետ կապված կազմակերպչական հարցեր:









































