Saturday, 13 06 2026
Ռուսաստանի բանակն առաջ է շարժվում բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին
Ստրասբուրգում կայացել է IVOA-ի խորհրդակցությունը․ Հայաստանը ներկայացրել է հայկական վիրտուալ աստղադիտարանը
16:30
Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքի ստորագրումը
Առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
16:10
8 միլիարդ դոլար՝ Նյու Յորքի լեգենդար Penn Station-ը վերակենդանացնելու համար
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ

Վարչապետը ծանոթացել է Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում կատարված հիմնանորոգման աշխատանքներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան, ծանոթացել կատարված հիմնանորոգման աշխատանքներին: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

Տուն-թանգարանի հիմնանորոգման աշխատանքները պետական ֆինանսավորման ծրագրով մեկնարկել էին 2011թ.: Նախագծային աշխատանքների համար ներդրվել է 18 մլն, իսկ շինաշխատանքների՝ 29 մլն 468 հազար դրամ: Վերանորոգվել է տուն-թանգարանի ողջ տարածքը. հիմնական ցուցադրության, գրասենյակային, ֆոնդային, և մինչև այդ չգործող կիսանկուղային հարկը հիմնանորոգվել է և վերածվել դահլիճի:

Այսօր տուն-թանգարանը ներկայանում է ժամանակակից չափանիշներին համապատասխան նոր ցուցադրությամբ, որում կարևորվել է Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգության տեղն ու դերը 20-րդ դարի համաշխարհային և, մասնավորապես, հայկական երաժշտարվեստի զարգացման գործում, նրա անգնահատելի դերը հայկական սիմֆոնիկ երաժշտության հիմնադրման, սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման, օպերային ստուդիայի ձևավորման գործում: Օգտագործվել են նորագույն տեխնոլոգիաներ` գրավիչ ու ամբողջական ցուցադրություն ներկայացնելու համար: Այստեղ այցելուները բացի կոմպոզիտորի կյանքին հաղորդակից լինելուց, կներգրավվեն տարածաշրջանում միակ` «Ես դիրիժոր եմ» ինտերակտիվ խաղին, որով կարող են փորձարկել իրենց դիրիժորական կարողությունները:

Վերանորոգումից հետո գործող հիմնական ցուցադրությունն իրականացվել է պետական ֆինանսավորման ծրագրով: Այն տուն-թանգարանի պատմության մեջ 3-րդ հիմնական ցուցադրությունն է, որի ձևավորման էսքիզային և դետալավորման նախագծային ու ցուցադրության աշխատանքներն իրականացվել են 2012թ:
Տուն-թանգարանը հիմնադրվել է 1963թ., բացվել` 1967 թ. նոյեմբերի 25-ին: Հանրապետության առաջին երաժշտական թանգարանն է:
Նալբանդյան 21 հասցեում գտնվող տուն-թանգարանի շենքը կառուցվել է 1925-26 թթ.` ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով և ընդգրկված է Երևանի պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցանկում` որպես հանրապետական նշանակության հուշարձան: 1926 թ. ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի առաջարկությամբ բնակարանը հատկացվել է Ալեքսանդր Սպենդիարյանին, որտեղ կոմպոզիտորն ապրել է մինչև կյանքի վերջը` 1928 թ.:

Տուն-թանգարանը ստեղծվել է նրա դստեր` Մարինա Սպենդիարովայի ջանքերով. թանգարանի հավաքածուի մեծ մասը`կոմպոզիտորի անձնական իրերը, փաստաթղթերը, նամականին և ձեռագրերը, նրա նվիրատվություններն են:
Պետական ֆինանսավորմամբ առաջին անգամ այն վերանորոգվել է 1987թթ., սակայն անցումային շրջանում առաջացած ֆինանսական խնդիրների պատճառով աշխատանքներն ամբողջությամբ չեն իրականացվել. վերանորոգվել էր միայն թանգարանի մշտական ցուցադրության տարածքը:

Կառավարության ղեկավարին է ներկայացվել նաև Ալեքսանդր Սպենդիարյանի 140-ամյակին նվիրված «Հուշեր» ժողովածուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում