ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայքը գրում է.
2014 թ. հուլիսի 24-ին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում, նախագահությամբ դատավոր Ա. Առաքելյանի, քննության առնվեց ՀՀ պաշտպանության նախարարության վերաքննիչ բողոքն ըստ հայցի ՀՔԱ Վանաձոր գրասենյակի՝ տեղեկատվության տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով ՀՀ վարչական դատարանի 2014 թ. ապրիլի 9-ի որոշման դեմ: Հիշեցնենք, որ սույն որոշմամբ ՀՀ վարչական դատարանը բավարարել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցը և պարտավորեցրել ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրել կազմակերպության տեղեկատվության հարցմամբ պահանջված տեղեկատվությունը, այն է՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը սնունդ, հագուստ, վառելիքև գրենականպիտույքներմատակարարող կազմակերպությունների անվանումները և նրանց կողմից մատակարարվող սննդի, հագուստի, վառելիքի և գրենականպիտույքների տեսակները: 2014 թ. հուլիսի 24-ի դատական նիստին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Մանիկ Սանթրոսյանը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի ներկայացուցիչ Անի Չատինյանը: Դատական նիստի ընթացքում նախագահող դատավորը հրապարակեց ներկայացված վերաքննիչ բողոքը և դրա դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի պատասխանը, այնուհետև հարցեր ուղղեց կողմերին: Բողոքաբեր ՀՀ պաշտպանության նախարարությունը վերաքննիչ բողոքը ներկայացրել է նյութական և դատավարական իրավունքի խախտուման հիմքով: Բողոքաբերը գտել է, որ ՀՀ վարչական դատարանը պետք է մանրամասն քննարկեր հայցվորի պահանջած տեղեկատվության բովանդակությունն ու բնույթը, այսինքն՝ արդյոք ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պահանջած տեղեկատվությունն իրենից ներկայացնում է պետական և ծառայողական գաղտնիք, թե ոչ, որից հետո նոր որոշեր, արդյոք այն ենթակա էր տրամադրման, թե ոչ: ՀՀ պաշտպանության նախարարությունը, վկայակոչելով ՀՀ կառավարության 13.03.1998թ. թիվ 173 որոշումը, որով սահմանվում է պետական գաղտնիք համարվող տեղեկությունների ցանկը, նշել է, որ պահանջված տեղեկատվությունը դասվում է այդ ցանկին, իսկ ՀՀ Սահմանադրական դատարանի 06.03.2012թ. N 1010 որոշումը, որով հակասահմանադրական է ճանաչվել «Պետական ևծառայողական գաղտնիքի մասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 12-րդհոդվածի 7-րդմասի` «Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չեն» դրույթըսույն գործի շրջանակներում կիրառելի չէ:
Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում











































