Լոնդոնի՝ Եվրոպայի ֆինանսական մայրաքաղաք լինելու կարգավիճակը ստիպել է եվրոգոտու ներկայացուցիչներին «ծուռ» նայել Լոնդոնին, սակայն այժմ՝ եվրոգոտում պարտքային ճգնաժամի ֆոնին, դժգոհությունը սկսել է վերածվել հարձակման:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքին անհրաժեշտ է զրկել եվրոպական ֆինանսական մայրաքաղաքի կարգավիճակից՝ ուժեղացնելու համար վերահսկողությունը եվրոգոտու ֆինանսական բիզնեսի նկատմամբ՝ հայտարարել է Ֆրանսիայի Կենտրոնական բանկի ղեկավար Քրիստիան Նուայեն:
Նա նշել է, որ ներկայում Եվրոպայի ֆինանսական կենտրոնն իրենից «օֆշոր» է ներկայացնում:
«Մենք դեմ չենք, որպեսզի բիզնեսի մի մասը գտնվի Մեծ Բրիտանիայում, սակայն հիմնական մասը պետք է վերահսկողության տակ լինի: Դա հետևանք է այն բանի, որ Մեծ Բրիտանիան որոշել է եվրոգոտու սահմաններից դուրս գալ»,- հայտարարել է վերահսկիչ մարմնի ներկայացուցիչը:










































