Բրիտանական իշխանությունները Scots Guard-ում (ստորաբաժանում, որը պահպանում է թագավորական ընտանիքը) աշխատանքի են վերցրել մի մարդու, որը իր արտաքինով չի համապատասխանում Բուքինհեմյան պալատի մյուս պահապաններին` հաղորդում է The Daily Mail-ը:
25-ամյա Ջատինդերպալ Սինգհ Բհուլարը աշխատանքի է անցել Մեծ Բրիտանիայի թագուհու մոտ ու արժանացել անգլիական թագի ամենաէլիտար ստորաբաժանումում աշխատելու պատվին:
Երիտասարդը սիկհիզմի հետևորդ է, որը պարտադրում է նրան կրել փաթթոց ու չի թույլատրում սափրել մորուքը: Չնայած դրան՝ չինովնիկները Բհուլարին թույլատրել են ծառայել այն տեսքով, որը նրան հարմար է՝ ի հեճուկս անգլիացիների ավանդույթների:
Նա կդառնա պալատի առաջին պահապանը, որը կհայտնվի առանց հայտնի արջի մորթե գլխարկի ու սափրված երեսի:
Որոշումը ոչ միանշանակ է ընդունվել հասարակության կողմից, թեև շատերն են պաշտպանել երիտասարդի ծառայելու իրավունքը:










































