Wednesday, 01 05 2024
Շոյգուին ցուցադրել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցներ
Միրզոյանը խոստովանել է Ադրբեջանի լարած թակարդը
Իրավունքն ամրագրված է, չկա սոցիալական գործընկերը, ում հետ պետք բանակցենք
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
«Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրելի մասնագիտությամբ»․ նախարար
Երևանում բնակարանների գներն աճում են, առքուվաճառքի գործարքները՝ ավելանում
14:30
Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմակայան է ստեղծել
64 խեցգետին կենդանի բաց է թողնվել Սևանա լիճ
Արժանապատիվ աշխատանք խորագրով երթ` աշխատավորների օրվա կապակցությամբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան կոտրել է արագաչափը, ապա աղբամաններն ու գլխիվայր շրջվել. կա 4 վիրավոր
Տոկաևը ողջունել է ԱԳ նախարարների բանակցությունները Ալմաթիում անցկացնելու համաձայնությունը
Վանաձոր-Գյումրի ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է․ ՆԳՆ
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում
13:00
Նավթի գները նվազել են- 30-04-24
Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներ արդիական են մնում. ՄԻՊ–ի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ
12:30
Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Ալավերդիում կայանված մեքենան գիշերը այրվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել
ԵԽԽՎ-ն «փակու՞մ է» Ադրբեջանի վերադարձի ճանապարհը
Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Վարչապետ կոչվածը չի կարում լուծում տա». ծնողները մինչև մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Փաշինյա՛ն, դու ինչ գիտեի՞ր՝ վառվել են, թե սպանվել. պատասխան պիտի տաս մեր երեխեքի սպանության համար
11:40
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Բլինկենի մասնակցության մասին Երևանի ու Բաքվի միջև կարգավորման գործընթացում
11:30
Մահացել է ամերիկացի գրող Փոլ Օստերը
«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև
Տոտալ անվստահություն կա. Ազատի զորամասի գործով Փաշինյանի կողմից նշանակվեցին մեղավորներ ու անմեղներ
Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ 63 ցուցարար է ձերբակալվել

Եվրասիական պրոյեկտները սառեցվել են. Հայաստանը ստիպված կլինի պաուզա վերցնել. Մարկով

Եվրասիական պրոյեկտները սառեցվել են. Հայաստանը ստիպված կլինի պաուզա վերցնելու ինտեգրման հարցում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Պետդումայի նախկին պատգամավոր, ՌԴ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ՌԴ հանրային պալատի ներկայացուցիչ, քաղաքագետ-տնտեսագետ Սերգեյ Մարկովն՝ անդրադառնալով եվրասիական պրոյեկտների ձևավորման վրա Եվրամիության երկրներ Ռուսաստանի նավթի և գազի ներկրումների հնարավոր արգելքի ու պատժամիջոցների երրորդ փաթեթի ազդեցությանը:

Նա նշեց, որ սառեցված են եվրասիական ինտեգրման պրոյեկտները, իրականացվում են միայն այն որոշումներն ու պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել նախկինում, իսկ նոր որոշումներ, ընթացիկ գործընթացներ ներկայումս չկան: Ըստ նրա՝ սա պայմանավորված է այն հանգամանքով, որ Ռուսաստանը պատերազմի մեջ է մտել Արևմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի դեմ, ԱՄՆ-ն ագրեսիվ կերպով հարձակվում է Ռուսաստանի վրա, ուստի այն երկիրը, որը գտնվում է պատերազմի մեջ, չի կարող զբաղվել այլ գործերով, ինտեգրման պրոյեկտներով, առավել ևս, երբ փորձագետները տեղի ունեցողը որակում են որպես հիբրիդային պատերազմ, այսինքն՝ տեղեկատվական և դիվանագիտական, պատժամիջոցների պատերազմների համադրում: «Մենք գիտենք, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ պատերազմելու է մինչև վերջին ուկրաինացին»,- նշեց նա՝ հավելելով, որ այս վիճակում անմիտ է մտածել ինտեգրման պրոյեկտների մասին: Տնտեսագետ Սերգեյ Մարկովն ասաց, որ դժվարությամբ, բայց, անկասկած, Ռուսաստանը կհաղթահարի նոր պատժամիջոցները՝ դրանց նշանակման դեպքում: Ավելին, նրա համոզմամբ, պատժամիջոցների նոր փաթեթը դրականորեն կանդրադառնա ՌԴ տնտեսության վրա, կսթափեցնի ՌԴ կառավարությանը՝ ուղղորդելով իրականացնել բարեփոխումներ ներսում՝ հույսը չդնելով Արևմուտքի վրա: «ՌԴ-ն կսկսի աշխատել իր ներքին պոտենցիալի զարգացման վրա»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին փաստաթղթի ստորագրմանը, ապա, նրա խոսքով՝ Հայաստանի հետ կապված ծրագրերը չեն փոփոխվի: Պարզապես չի բացառվում, նրա խոսքով, որ Հայաստանը մտնի մի փուլ, որը կլինի չպարտավորեցնող եվրասիական պրոյեկտներին միանալու տեսանկյունից: «Հայաստանը կփորձի ինչ-որ պաուզա վերցնել, մինչև ավարտվի Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիմակայությունը, իսկ մինչ այդ եվրասիական պրոյեկտները սառեցվում են»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր ասել այն մասին, որ Հայաստանը ԵՏՄ անդամակցության փաստաթուղթը կստորագրի հոկտեմբեր ամսին, այնինչ մինչ այդ նշել էր, որ Հայաստանը կմիանա մինչև տարեվերջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում