Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խորհուրդ է տվել Գերագույն ռադային արդեն ուրբաթ վերանայել վարչապետ Արսենի Յացենյուկի առաջադրած հարցը կառավարության հրաժարականի մասին և հույս է հայտնել, որ կաբինետը կշարունակի աշխատանքը, հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը։ Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն։
Չորեքշաբթի ուկրաինական խորհրդարանակում կառավարող կոալիցիայի երեք մասնակիցներից երկուսը՝ ՈւԴԱՌ-ը և «Ազատությունը», լքել են այն, որպեսզի նախաձռնեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ըստ օրենքի, եթե մի ամսվա ընթացքում չձևավորվի նոր կոալիցիա, նախագահը կունենա հիմնավորում ժամկետից շուտ կասեցնելու նրա լիազորությունները։ Յացենյուկը կոալիցիայի լուծարման կապակցությամբ հրաժարական է տվել, որը խորհրդարանը պետք է հաստատի կամ մերժի։
Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, թե կառավարող կոալիցիայից «Ազատության» և ՈւԴԱՌ-ի դուրս գալը չի կարող կաթվածահարել խորհրդարանի աշխատանքը։










































