Sunday, 21 06 2026
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ

Հաշմանդամություն ունեցող անձինք հասարակության վրա դրական ներգործություն են թողնում. Պան Գի Մուն

ՄԱԿ-ի Գլխավոր-Քարտուղար Պան Գի Մունը ուղերձ է հղել՝ նվիրված Հաշմանդամություն ունեցող անձանց համաշխարհային օրվան.

Այս տարվա Պարաօլիմպիական խաղերը հաշմանդամություն ունեցող անձանց վիթխարի ներուժի ճախրելու և ոգեշնչվելու հիշեցում էին: Մի աղջիկ նամակ էր գրել Պարաօլիմպիական խաղերի ոսկեմեդալակիր չեմպիոնին. «Նայելով, թե դուք ինչպես եք հաղթահարում կյանքի դժվարությունները` սպորտում հասնելով նորանոր հաղթանակների և բարձունքների, ես ուժ եմ ստանում և ոգեշնչվում եմ»:

Հաշմանդամություն ունեցող անձինք հասարակության վրա էապես դրական ներգործություն են թողնում, և նրանց ներդրումը կարող է և ավելի մեծ լինել, եթե մենք վերացնենք նրանց մասնակցության խոչընդոտները: Աշխարհում այսօր մեկ միլիարդից ավելի հաշմանդամություն ունեցող անձանց առկայության դեպքում, սա հիմա ավելի կարևոր է, քան երբևէ:

Այս հարցերի վրա կենտրոնացած իմ ՄԱԿ-ի Խաղաղության դեսպան` լեգենդար համաշխարհային աստղ Սթիվի Ուոնդերը, մարմնավորում է ուրիշներին օգնելու ոգին: ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում այս տարի տեղի ունեցած տպավորիչ համերգից հետո նա ասել է. «ՄԱԿ-ի համար և ՄԱԿ-ի միջոցով իմ անելիքների ամենաչնչին մասն անգամ դեռևս չեմ կատարել օգնելու բուժել այս աշխարհը»:

Մեր մարտահրավերը բոլոր մարդկանց ապահովելն է իրենց անհրաժեշտ և արժանի մատչելիության հավասարությամբ: Վերջիվերջո, սա կստեղծի ավելի լավ աշխարհ բոլորի համար: Ինչպես այս տարի «Ռիո+20» ՄԱԿ-ի Կայուն զարգացման համաժողովի ընթացքում բանակցողները համաձայնեցին՝ մատչելիությունը շրջադարձային է մեր ուզած ապագան նվաճելու գործում:

Միասին մենք պետք է ջանանք, որպեսզի հասնենք ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի նպատակներին` վերացնելու խտրականությունը և իրենց դուրս մղումը, ինչպես նաև ստեղծելու հասարակություններ, որոնք արժեվորում են բազմազանությունն ու ներառումը:

Հաջորդ տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կգումարի բարձր մակարդակի հանդիպում հաշմանդամության և զարգացման թեմայով, որպեսզի խթանվի կամրջել բարի նպատակներով հանձնառությունների ու տևապես ուշացող գործողությունների անջրպետը: Այս հավաքը տեղի կունենա, երբ միջազգային հանրությունը աշխատում է վերհանել հետ-2015 թվականի զարգացման օրակարգը` ներկայացնելով հնարավորություն համոզվելու, որ հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր իրավունքները, մտահոգություններն ու ներդրումը լիովին հաշվի կառնվեն:

Հաշմանդամություն ունեցող անձանց համաշխարհային այս օրը նշանավորում է բարձր մակարդակի հանդիպման նախապատրաստությունների մեկնարկը: Եկեք առավելագույն ձևով հիշատակենք այս օրը` աշխատելով երաշխավորել, որ հաշմանդամություն ունեցող անձինք վայելեն իրենց իրավունքները և գիտակցեն իրենց հսկայական ներուժը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում