Sunday, 21 06 2026
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ

«Զարմանում եմ, որ այդ հռետորի ասածները հալած յուղի տեղ եք ընդունում». Շարմազանովը՝ Տեր-Պետրոսյանի մասին

Քիչ առաջ ավարտվեց իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը: Նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր. «Նոր բան չենք քննարկել»:

Նա անդրադարձավ նաև ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի շուրջ ստեղծված աղմուկին և ընդգծեց, որ նա իրենց քաղաքական թիմի ներկայացուցիչն է, իրենց գործընկերը, և լուրերը, թե նրան ստիպում են մանդատը վայր դնել՝ իրականության հետ կապ չունեն:

Ինչ վերաբերում է Արտակ Զաքարյանի և Արտաշես Գեղամյանի իրարամերժ գնահատականներին Ադրբեջանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու շուրջ, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Ես կարծում եմ, որ իրարամերժ գնահատականներ չեն հնչել, նույն պարոն Գեղամյանն այսօր ներկայացրել է, թե ինչ է նկատի ունեցել Բաքվում: Խնդիրը ոչ թե եղել է ու կա Ադրբեջանի անդամակցությունը Մաքսային կամ Եվրասիական միությանը, այլ խնդիրը ԼՂ անդամակցությունն է այդ միությանը, և միայն այդ դեպքում Ադրբեջանը կարող է անդամակցել Եվրասիական միությանը: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, այնուամենայնիվ, այսօր այն շարունակում է ոչ կոնստրուկտիվ գործելաոճը, քարոզում է հակահայկականություն, ռասիզմ, ֆաշիզմ»:

Նա անդրադարձավ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին և հատկապես այն հատվածին, թե ՀՀԿ-ն, սահմանադրական բարեփոխումներ իրականացնելով, ճնշումներ է գործադրում ԲՀԿ-ի վրա, և ասաց. «Ես ափսոսում եմ, որ այդ հռետորի ասածները հալած յուղի տեղ եք ընդունում։ Գուցե վաղ անցյալում եղել են ճնշումներ՝ Հայաստանի Հանրապետության առաջին տասնամյակի շրջանում, բայց կոնկրետ Հանրապետական կուսակցության կառավարության շրջանում նման բան չկա: Նրա ասածները Կիկոսի մահի ժանրից են»:

Մեր հարցին՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում է Տեր-Պետրոսյանի այն կարծիքը, թե Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը հետաձգվում է Հայաստանի և Արցախի միջև անցակետ դնելու խնդրով, նա պատասխանեց. «Նա այն մարդը չէ, որ թելադրում է Հայաստանում քաղաքական օրակարգ: Հայաստանում քաղաքական օրակարգ ձևավորողն ազդեցիկ քաղաքական ուժերն են, իսկ ինքը և իր ղեկավարած քաղաքական ուժը նույնիսկ իրենց դաշնակիցների մոտ ազդեցիկ չեն կարող համարվել»:

Ինչ վերաբերում է կոնկրետ անցակետի խնդրին, ՀՀԿ խոսնակն ասաց. «Որևէ նոր բան չկա, մեր ներկայացուցիչները դրան անդրադարձել են, և ավելացնելու բան չկա: Մաքսային միությանն անդամագրումը մեր շահերից է բխում, և երկրորդը՝ ՀՀ-ն՝ որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավոր, ամեն ինչ անելու է, որ խաղաղ բանակցություններն ավարտվեն, և մենք հասնենք ԼՂ Հանրապետության դե յուրե ճանաչմանը:

Հետաքրքվեցինք նաև, թե հստակություն կա՞ Սարգսյան-Ալիև հանդիպման հետ կապված։ «Եթե լինի հստակություն, ապա համապատասխան պաշտոնյաները Ձեզ կտեղեկացնեն»,- եզրափակեց Շարմազանովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում