Պրոդյուսեր Ալեն Սիմոնյանը Ej էլեկտրոնային պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրել է.
2008 թ-ի ընտրություններից հետո հրապարակված տվյալների համաձայն Սերժ Սարգսյանին, որին սատարում էր Գագիկ Ծառուկյանը, ձայն են տվել 862,369 մարդ, Լևոն Տեր-Պետրոսյանին ձայն է տվել`351,222 մարդ , Արթուր Բաղդասարյանին 272,427 մարդ, Վահան Հովհաննիսյանին 100,966 մարդ, Վազգեն Մանուկյանին և Տիգրան Կարապետյանին շուրջ 30.867 մարդ:
Ընդհանուր առմամբ մոտ 755,500 մարդ իր ձայնը տվել է այլ թեկնածուներին: 4 տարի անց Սերժ Սարգսյանի գլխավորած ցուցակը հավաքեց 44% բայց դե բոլորս գիտենք , որ նախագահական ընտրությունները շատ են տարբերվում պառլամենտականից, թե իր ակտիվությամբ և նշանակությամբ, թե մասնակցությամբ: Ինչևէ այսօր պարզ է, որ նախորդ նախագահականի պատկերը այսօր լիովին այլ է լինելու: Հիմնական 2 հավակնորդ թեկնածուները կորցրել են իրենց ընտրազանգվածի մեծ մասը:
Արթուր Բաղդասարյանի պարագայում կարծում եմ այդ կորուստը ռեկորդային է, իսկ վերջին փշրանքները նա արդեն մեկ տարի առաջ խոստացել է Սերժ Սարգսյանին, դրանով իսկ զրոյացնելով ամբողջ ունեցածը: Լևոն Տեր-Պետրոսյանի պարագայում, նա հիմնականում 2011 թվականի իր գործողություններով ձայների մի մեծ մասն ուղղակիորեն նվիրեց Գագիկ Ծառուկյանին և ԲՀԿ-ին:
Մի բան միանշանակ է Սերժ Սարգսյանի ձայների թիվը 44%-ից ցածր չի լինի և կձգտի մինչև 51%-ի: Եթե ի հայտ գա երկրորդ ուժեղ թեկնածուն, որին կսատարեն ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը, քիչ թե շատ լուրջ մրցակցություն կծավալվի, և մի բան այնուամենայնիվ կարող է կրկնվել: Շատ շահավետ դիրքերում կարող է հայտնվել 3-րդ թեկնածուն, որը կհավաքի դեմ քվեարկող քաղաքացիների ձայները, իսկ դա կարող է շատ տարբեր սցենարների հանգեցնել` սկսած ընտրությունների 2-րդ փուլից, վերջացրած պալատային կամ փողոցային իշխանափոխությամբ:










































