Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Անահիտ Բախշյանի հայտարարությունը` Ազատության հրապարակից

Մարդկային խելամտության առումով անչափ դժվար է բացատրել այն, ինչ արդեն 8-րդ օրն է տեղի է ունենում Ազատության հրապարակում, որ մեր դաժան ու ապօրինի իրականությունն է: Հրապարակի մի կողմում արտակարգ իրավիճակում հայտնված երկրիս ներկայով եւ ապագայով մտահոգ, հայրենասեր հայորդի, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանն է` շրջապատված, քաղաքացիական հասարակության բազմաթիվ զորակցողներով, մյուս կողմում` տարբեր տեսակի ատրակցիոններն ու սրճարաններն են, թենիսի սեղաններն ու վրանատիպ կառույցները: Միջազգային եւ ՀՀ օրենքներով բողոքի այս ձեւն ընտրած ՀՀ քաղաքացին պետք է ապահովված լինի առողջության ու հանգստի տարրական պայմաններով, այսինքն մի վայր պետք է լինի, որտեղ նա պատսպարվի արեւից ու անձրեւից: Այդ տեղը վրանն է, ինչպես ընդունված է աշխարհում: Բայց արի ու տես, որ մեր երկրում վրանն արգելվում է ոստիկանների կողմից, ովքեր Ազատության հրապարակի տարբեր կողմերում ծառայողական համազգեստով կամ քաղաքացիական հագուստով դարանակալած սպասում են վրանի կամ հովանոցի ձողերի փոքրիկ շարժվելուն, որ հարձակվեն այդ անշունչ առարկայի վրա` առանց հասկանալու, որ քաղաքացիական այս շարժման շնորհիվ իրենք էլ են ազատագրվելու իրենց ստրկացնող ու արժանապատվությունից զրկող ռեժիմից, իրենց երեխաներն ու թոռներն են ժառանգելու ազատությունն ու օրինական երկիրը, կամ թե անազատությունն ու ապօրինությունները:

«Ժառանգություն» կուսակցության եւ համանուն խմբակցության կողմից պետական մարմիններին ուղղված բազմաթիվ նամակներն այդպես էլ մնացին անպատասխան: Արձագանքեց միայն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, ով իր տարածած հայտարարության մեջ նշել է, որ ՀՀ քաղաքացի Րաֆֆի Հովհաննիսյանի` հացադուլ իրականացնելու ընթացքում մեկ վրան կամ մեկ հովանոց տեղադրելու արգելքը գնահատում է որպես մարդու իրավունքների խախտում, իսկ ՀՀ ոստիկանության գործողությունները համարում է ոչ իրավաչափ: Այս դեպքերն ինձ ստիպեցին նորից կարդալ գործող նախագահի մարտի 14-ին ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում ասած խոսքը. «Վստահ եմ, որ հեռու չէ այն օրը, երբ յուրաքանչյուր հայաստանցի ոստիկանին ընկալվելու է որպես պետության ու պետականության, ապահովության ու բարեկեցիկ կյանքի, ուժի ու արդարության, իրավունքի ու օրինականության խորհրդանիշ, մարդու իրավունքների պաշտպան¦:

Հետաքրքիր է, ինչի վրա է հիմնված գործող նախագահի վստահությունը, երբ սոցիալական ցանցերում տեղադրված են ոստիկանների վայրագության մասին վկայող բազմաթիվ նկարներ այն մասին, թե ինչպես են նրանք քաշքշելով կոտրում անձրեւանոցը, որը քաղաքացիներն ուզում են տեղադրել` արեւից ու անձրեւից պաշտպանելու համար հացադուլ հայտարարած ԱԺ պատգամավորին, իսկ այդ քաշքշուկի ժամանակ կոտրատված հովանոցի հետ միասին գռեհիկ կերպով քաշքշում են նաեւ ԱԺ կին պատգամավորներին, կամ օրը ցերեկով քաղաքացիական հագուստով ու դիմակավորված ծեծում են Արմավիրի քաղաքապետի կեղծված ընտրությունների դեմ բողոքող մեր քաղաքացիներին, կամ մայրաքաղաքի կենտրոնում տառացիորեն ծեծկռտուք են կազմակերպում պատգամավորների ու քաղաքացիների հետ:

Այսքանից հետո, երբ գործող նախագահի` ոստիկանությանն ուղղված բավականին կոշտ քննադատական խոսքի հենց հաջորդ օրը ոստիկանությունը գործում է նույն ձեռագրով ու նույնիսկ ավելի անմարդկային նկարագիր է դրսեւորում, չենք կարող պարզապես չեզրակացնել, որ նման վարքագիծը թելադրվում է հենց նախագահականից, որով ընդհանրապես արժեզրկվում են որեւէ պաշտոնյայի կողմից հնչող բարեփոխման մասին խոսքերը:

«Ժառանգությունը», ի տարբերություն իշխանությունների, համոզված է, որ ուժը ոչ թե ոստիկանական մահակի, այլ բարոյականության մեջ է, որից ցավոք զուրկ է ներկա կուսակցապետությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում