Իտալիան առաջարկել է պատժամիջոցների լրացուցիչ փաթեթ Ռուսաստանի դեմ, որը ներկայացվելու է Եվրամիության երկրների դեսպաններին։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իտալիայի արտաքին գործերի նախարար Ֆեդերիկ Մոգերինիին։
«Իտալիան պնդում է պատժամիջոցների ընդլայնման վրա։ Կներկայացվի փաթեթ, որը ներառում է լրացուցիչ պատժամիջոցներ ռուսաստանյան քաղաքացիների և ընկերությունների նկատմամբ»,- նշել է նախարարը։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը ներկայացրել էր Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների առաջարկներ՝ կապված Ուկրաինայի ճգնաժամի հետ, որոնք նախատեսվում է ընդունել հաջորդ շաբաթվանից ոչ շուտ։










































