Մեծ Բրիտանիայի կառավարությունը նոր միջոցներ է սահմանում կիբերհարձակումները կանխելու համար,- հաղորդում է BBC-ն:
Իշխանությունները հայտարարում են, որ ցանցահեններն ամեն օր հարձակում են գործում կառավարության համացանցային ռեսուրսների վրա՝ գաղտնի տեղակատվություն փնտրելու համար, իսկ շատ ընկերություններ արդեն բախվել են մտավոր սեփականության և գաղտնի տվյալների գողության հետ:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ կառավարության դեմ գործող խմբավորումներն իրենց համար արդեն նշել են ազգային համակարգչային ենթակառուցվածքի որոշակի հատվածներ՝ «թույլ տեղերը» որոնելու համար, որոնք հնարավոր կլինի կիրառել սաբոտաժի կամ տվյալներ գողանալու համար:











































