Saturday, 27 06 2026
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու

«Ճշտից չեմ կարա փախնեմ, հորքուրիս տղեն զրկել ա ինձ կուսությունից»

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց Արմեն Պետրոսյանի գործի դատական քննությունը:

Նախաքննական մարմինը 25-ամյա Արմեն Պետրոսյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ 2009 թվականի սեպտեմբերին իր քեռու աղջկա՝ ակնհայտորեն տասնվեց տարին չբոլորած, 1995 թվականի մայիսի 6-ին ծնված Ա.-ի հետ Հրազդանի կիրճում՝ «Հաղթանակ» կամրջի տակ, երկու օր սեռական հարաբերություններ էր ունեցել, աղջկան զրկել կուսությունից: Այդ ոտնձգությունից հետո Արմենը, ըստ մեղադրանքի, նաև դրդել էր անչափահաս աղջկան, որ գողանա տատի 130 գրամ ոսկե զարդերը ու հանձնի իրեն, որպեսզի մեկնեն Գերմանիա ու ապրեն համատեղ:

Գողության համար աղջիկը դատապարտվել է, նրա նկատմամբ համաներում է կիրառվել, ու աղջիկն ազատվել է պատժի կրումից:

Արմեն Պետրոսյանը Հայաստանից հեռացել էր 2009 թվականի դեկտեմբերի 24-ին: Այն ժամանակ նրա վերաբերյալ տուժողը դեռևս հայտարարություն չէր տվել, ու Պետրոսյանն էլ իրավապահների կողմից չէր որոնվում: Տուժող ճանաչված անչափահաս աղջիկը ոստիկանությունում հայտարարություն էր տվել 2010 թվականի հոկտեմբերին՝ իր նկատմամբ կատարված հանցավոր արարքներից մոտ մեկ տարի անց: Արմեն Պետրոսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Պետրոսյանը հայտնաբերվել էր Մինվոդիում, որտեղ բնակվում էր հիմնականում: Նա Հայաստան էր տեղափոխվել 2011 թվականի նոյեմբերի 24-ին: Պետրոսյանը մեղադրվում է բացառապես տուժող ճանաչված աղջկա ու նրա խոսքերից «ամեն բան իմացած» տատիկի ցուցմունքներով:

Տուժող ճանաչված աղջիկը, ում տասնութ տարին դեռ չի բոլորել, դատաքննության ընթացքում վկաների՝ հիմնականում իր հարազատների՝ հոր, եղբոր, հորաքրոջ կողմից ներկայացվեց որպես «ազատ վարքի» տեր աղջիկ: Նրա պահվածքը դատարանում դրա հակառակի մասին չի էլ վկայում:

Եղբայրը ցուցմունք է տվել, թե քրոջը տատիկի տնից վռնդել է, որովհետև չի ցանկանում մի հարկի տակ ապրել «ազատ կյանք» անող աղջկա հետ, իր համար միևնույնն է, թե որտեղ և ում հետ է ապրում տասնյոթամյա քույրը: Եղբայրը նշել է նաև, թե չի հավատում քրոջ ներկայացրած մեղադրանքներին, քույրը ում ասես՝ կարող էր տալ գողացած ոսկեղենը:

Հոր ցուցմունքի համաձայն՝ ներկայացված մեղադրանքները աղջկա մորական տատի կազմակերպածն են. նախկին զոքանչը վրեժխնդիր է լինում նախկին փեսայից՝ ծանր, հանցարարքների համար մեղադրելով նրա քրոջ որդուն:

Արմեն Պետրոսյանն ի սկզբանե չի ընդունել առաջադրված մեղադրանքներից ոչ մեկը: Նա ամեն բան ժխտել է նաև տուժող համարվող աղջկա հետ առերես հարցաքննության ժամանակ:

Նախորդ դատական նիստերին շիկահեր աղջիկն այսօր դատարան ներկայացավ սև մազերով և ուրախ տրամադրությամբ: Նա հայտարարեց, թե նախորդ օրերին եղել է Վրաստանում, իսկ առաջիկայում պատրաստվում է կրկին Թուրքիա մեկնել, որտեղ հայտնի է որպես Եվա: Նախագահող դատավորի հարցին, թե ինչո՞ւ է այդքան հաճախ Թուրքիա գնում, տասնյոթամյա աղջիկը, որ հորաքրոջ տղային մեղադրել է ամենաքստմնելի արարքների համար, ու մեր դատաիրավական համակարգը երկու տարի է՝ զբաղվում է նրա կամակոր հայտարարություններով, ահա այդ աղջիկը, դատարանի ամբիոնի մոտ կանգնած, անհոգ պատասխանեց. «Ֆռռում եմ էլի: Ստամբուլ եմ գնում ու ֆռռում: Վրաստան էլ գնում եմ, որ ֆռռամ»:

Շարունակվեց քրեական գործի նյութերի հրապարակումը: Նախագահողը հրապարակեց տուժող աղջկա դիմումները քննիչին և վարչական շրջանի դատախազին: Դիմումները գրել էր 2012 թվականի փետրվարի 20-ին, երբ մեկ տարուց ավելի արդեն քննվում էր իր իսկ հայտարարությամբ հարուցված քրեական գործը: Դիմումների մեջ նա հայտնում էր. «Պնդում եմ, որ նախկինում զրպարտել եմ եղբորս: Տատիկի ոսկեղենը գողացել եմ ես, տատիկի մոտ Արմենի անունը տվել եմ վախից, չէի ուզում, որ ինձ վրա բարկանա: Արմենն ինձ հետ սեռական հարաբերություններ չի ունեցել, ամեն բան հորինել եմ, Արմենը ոչ մի կապ չունի: Տատիկս հավատացել է իմ խոսքերին: Ոչ ոք ինձ չի սովորեցրել, որ այս դիմումը գրեմ: Այն ժամանակ անչափահաս եմ եղել, չեմ հասկացել, թե ինչ լուրջ բանի համար եմ մեղադրում Արմենին: Իրականությունը սա է: Խնդրում եմ այս դիմումը հիմք ընդունեք և ինձ չկանչեք, որովհետև մեկնում եմ հանրապետությունից»:

Երկու դիմումները հանձնելուց տասն օր հետո աղջիկը նոր հարցաքննվել էր և կրկնել դիմումներում գրածը, որ վախից զրպարտել էր հորաքրոջ տղային: Ի պատասխան քննիչի հարցին՝ նա պատասխանել էր. «Հիմք ընդունեք այս ցուցմունքս: Արմենի հետ սեռական հարաբերություն չեմ ունեցել: Խաբել եմ՝ մթոմ ոսկեղենը գողացել եմ Արմենի ասելով ու տվել եմ նրան: Այդպես եմ ասել, որ տատս ինձ վրա չբարկանա: Հիմա մեծացել եմ ու հասկացել, որ հիմար սուտ եմ ասել, լուրջ չեմ վերաբերվել»:

Նախագահող դատավորի հարցին տուժողը պատասխանեց, թե դիմումները գրել և հարցաքննության ժամանակ Արմենին արդարացնող ցուցմունք է տվել նրա մոր՝ իր հորաքրոջ խնդրանքով. «Եթե Անո հորքուրը չգար, ինձ փշի-փշի չաներ, ցուցմունքս չէի փոխի: Հորքուրը խոստացել էր, որ եթե Արմենին ազատեմ, ոսկեղենի փողը կտա»: «Ո՞վ պիտի ազատեր Արմենին»,- հարցրեց դատավորը: «Ես»,- հպարտ ինքնավստահությամբ պատասխանեց աղջիկը: «Ինչո՞ւ ես խաբել քննիչին, չէ՞ որ նախազգուշացվել ես սուտ ցուցմունք տալու համար պատասխանատվության ենթարկվելու մասին»: «Իմ համար մեկ ա քննիչի նախազգուշացումը: Էդ պահին կարևոր էր ոսկեղենը, էդպես եմ ասել»:

2012 թվականի մայիսի 23-ին գործին կցվել էր տատիկի կողմից ներկայացված դիմում, որը գրել էր տուժող աղջիկը, ստորագրել իր մի քանի անուններով, այդ թվում՝ Թուքիայում կիրառվող անունով՝ Եվա: Դիմումը գրված էր 2011 թվականի դեկտեմբերին, ավելի վաղ, քան վերը ներկայացված դիմումները: Այս դիմումի մեջ աղջիկը պնդում էր. «Ճշտից չեմ կարա փախչեմ: Արմենը ինձ հետ սեռական հարաբերություններ է ունեցել, ինձ դրդել է, որ գողանամ տատիս ոսկեղենը, բայց ես բողոք չունեմ: Նայեք՝ ստորագրում եմ…»:

2012 թվականի մայիսի 25-ին աղջիկը լրացուցիչ հարցաքննվել էր ու հայտնել. «Արմենը ինձ հետ սեռական հարաբերություններ է ունեցել, դրդել գողության: Նախկինում ստել եմ, որովհետև խղճացել եմ Արմենին: Հիմա հասկանում եմ, որ սխալ եմ արել: Հիմք ընդունեք այս ցուցմունքը»:

«Քառասուն տեսակի ցուցմունք ես տվել, հիմա ո՞րն ես պնդում»,- հարցրեց դատավորը:

«Դե Արմենը կատարել է իմ ասածները, դա է ճիշտը, ոնց որ դատարանում ասել եմ…»,- ծիծաղելով պատասխանեց աղջիկը:

Պետրոսյանի շահերի պաշտպանը հայտարարեց. «Տուժողի էս վերաբերմունքը միայն ամբաստանյալի դեմ չէ, պետության դեմ է: Պաշտոնատար անձանց դիմումներ է գրել, ցուցմունքներ տվել՝ ըստ տրամադրության, մի օր մի բան է ասել, մյուս օրը՝ այլ բան»:

Հրապարակվեցին նաև ներկայումս հիվանդանոցում բուժվող տատիկի ցուցմունքները: Այստեղ ևս հակասություններ կային: Մի ցուցմունքում տատը ճշտել էր, թե 2010 թվականի մարտին պատահաբար լսել էր թոռնուհու հեռախոսային խոսակցությունը Արմենի հետ, հարցուփորձ էր արել, ու աղջիկը պատմել էր ամեն բան: Մեկ այլ ցուցմունքում էլ պնդել էր, թե թոռնուհու հեռախոսային խոսակցությունը լսել էր 2009 թվականի դեկտեմբերին, այն ժամանակվանից է իմացել Արմենի արարքները:

Նախաքննության ժամանակ չէին ստուգվել հեռախոսային այս վկայակոչված խոսակցությունների վերծանումները, հակասությունը չէր պարզվել, մանավանդ, որ աղջիկը պնդում է, թե զանգահարել էր Արմենի երևանյան համարով, իսկ 2009 թվականի դեկտեմբերին Արմենը մեկնել էր Հայաստանից, ու դրա վերաբերյալ ապացույց կա քրեական գործում:

Այնուամենայնիվ, երբ էլ կատարվածի մասին իմացած լիներ տատիկը՝ 2009-ի դեկտեմբերին, թե 2010-ի մարտին, փաստն այն է, որ ոստիկանությունում անչափահաս աղջիկն իր ձեռքով հայտարարություն տվել էր 2011 թվականի հոկտեմբերին: Աղջիկն ասել էր, թե սպասել էին, որ Արմենի մայրը վերադարձնի ոսկեղենը կամ գումարը, դրա համար չէին բողոքել: Դատավորը տարակուսանքը չկարողացավ զսպել. «Տատիկիդ համար քո պատիվն ու արժանապատվությո՞ւնն էին կարևոր, թե՞ իր ոսկեղենը: Չէ՞ որ հայտնել էիր, թե հորաքրոջդ տղան սեռական հարաբերություններ է ունեցել քեզ հետ, զրկել է կուսությունից, բողոքել-չբողոքելը ինչո՞ւ էր կապված միայն ոսկեղենը կամ գումարը վերադարձնելու հետ»: Տասնյոթամյա աղջկա ծիծաղկոտ պատասխանը համահունչ էր իր ապրելակերպին. «Որովհետև էդ մյուսը էլ տեղը դնել չէր լինի: Տատս չի բողոքել, որովհետև իրա ոսկիների դարդին էր»:

Գործի նյութերի հրապարակումից պարզ դարձավ նաև, որ Ռուսաստանում կալանավորված Արմեն Պետրոսյանին Հայաստան բերելու համար Մինվոդի գործուղված ոստիկանության երեք աշխատակցի օրապահիկի վրա՝ նշված չէր թե քանի օրվա, ծախսվել էր… 918 հազար դրամ, հյուրանոցի վրա՝ 800 հազար դրամ: Ընդհանուր՝ հետախուզվողին Հայաստան հասցնելու ծախսերը՝ 2 միլիոն 418 հազար 110 դրամ, ներկայացվում են որպես դատական ծախսեր:

Դատական հաջորդ նիստին կսկսվեն կողմերի վիճաբանությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում