Երեկ՝ դեկտեմբերի 2-ին՝ Սպիտակ տանը կայացած գալա-երեկույթին 7 մարդու շնորհվել է արվեստի ոլորտում հեղինակավոր պարգև՝ Ջոն Քենեդու անվան կիրառական արվեստի կենտրոնի պարգևը:
Այս տարվա դափնեկիրների թվում են դերասան ու ռեժիսոր Դասթին Հոֆմանն ու հեռուստահաղորդավար Դեյվիդ Լետերմանը, հայտնում է filmpro.ru-ն:
Պարգևն ամենամյա է, այն շնորհվում է 1978-ից ու տրվում է ամերիկյան մշակույթում զգալի ավանդ ունեցած մարդկանց:
Այս տարի Հոֆմանի ու Լետերմանի հետ պարգևի է արժանացել բլյուզ երաժիշտ Բադի Հայտը, բալետապարուհի Նատալյա Մակարովան, երաժիշտներ Ռոբերտ Պլանտը, Ջիմի Փեյջը և Ջոն Փոլ Ջոնսը:
Պարգևները վերջիններս ստացել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ձեռքից: Օբաման ասել է, որ Ջասթին Հոֆմանի ու մյուս դափնեկիրների աշխատանքը «մարդկանց ոգեշնչում է և ստիպում նորովի նայել աշխարհին ու ինչ-որ նոր բաներ բացահայտել իրենց ներսում»:
Պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունից հետո Քենեդի-կենտրոնում համերգ է կայացել, որը CBS-ը կհեռարձակի դեկտեմբերի 26-ին:







































