Wednesday, 24 06 2026
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել

Դատական դեպարտամենտի մի շարք պաշտոնատար անձինք մեղադրվում են պետբյուջեից գումար հափշտակելու մեջ. «Փաստինֆո»

«Փաստինֆոն» հայտնում է.

Պետական բյուջեից գումարների յուրացման վերաբերյալ, այսպես կոչված, դատական կարգադրիչների գործը՝ 13 անձի մասով, արդեն դատարանում է: Եւ այն մակագրվել է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին։

«ՀՀ Դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքի համաձայն՝ նա հիշյալ պաշտոնն զբաղեցնելու ընթացքում տևական ժամանակ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու նպատակով հիմնարկի առանձնացված ստորաբաժանման՝ Դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանի առաջարկությամբ` վերջինիս և նույն հիմնարկի մի խումբ պաշտոնատար անձանց` պետի տեղակալներ Գեղամ Գրիգորյանի, Գագիկ Խաչատրյանի, վերահսկողության բաժնի պետ Եղիազար Սարգսյանի, ֆինանսաբյուջետային բաժնի պետ-գլխավոր հաշվապահ Սաթենիկ Հովհաննիսյանի, անձնակազմի կառավարման բաժնի պետ Նարեկ Գասպարյանի, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Մերուժան Կյուրեղյանի, Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Բագրատ Արիկյանցի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արման Փալիկյանի, Կենտրոնական մարմնի ստորաբաժանման պետ Արմեն Ավագյանի և պաշտոնատար անձ չհանդիսացող պահեստապետ Յուրա Մուշկիդյանովի հետ միավորմամբ ստեղծել են կայուն խումբ, կատարել համապատասխան դերաբաշխում և իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով, 2009 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում հափշտակել են «ՀՀ Դատական դեպարտամենտ» հիմնարկին ՀՀ պետական բյուջեից որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարարումներ հատկացված առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 115.782.033 ՀՀ դրամը:

Բացի այդ, Միսակ Մարտիրոսյանը նույն հիմնարկի անձնակազմի կառավարման վարչության պետ Անգին Ղուկասյանի հետ նախնական համաձայությամբ անձամբ և վերջինիս միջոցով որպես կաշառք ստացել է տարբեր չափերի գումարներ:

«ՀՀ Դատական դեպարտամենտի» ղեկավարի տեղակալ Արմեն Մովսիսյանը մեղադրվում է նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, մասնավորապես՝ կազմակերպված խմբի կողմից հափշտակությունը քողարկելու նպատակով իր ստորագրությամբ հաստատել է խմբի անդամների և խմբի անդամներ չհանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող տեղեկագիրը:

Դատական կարգադրիչների ծառայության պետի առաջին տեղակալ Գեղամ Գրիգորյանը եւս մեղադրվում է նաև «կազմակերպված խմբի կողմից հափշտակությունը քողարկելու նպատակով Դատական կարգադրիչների ծառայության շենքում պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. նա իր ստորագրությամբ հաստատել է խմբի անդամների և խմբի անդամներ չհանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող տեղեկագրերը», ինչպես նաև այն բանի համար, որ «դրդել է նաև կազմակերպված խմբի անդամ չհանդիսացող ստորաբաժանման պետերին կատարել պաշտոնեական կեղծիք, այն է՝ նշված տեղեկագրերում մտցնել փաստացի ծառայություն չիրականացնող անձանց տվյալներ»:

Գեղամ Գրիգորյանը խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի` 1.206.330 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու դիտավորությամբ, ըստ մեղադրանքի, Մերուժան Կյուրեղյանին դրդել է վերջինիս կողմից կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքին ընթացք չտալու համար իր միջոցով պաշտոնատար անձին կաշառք տալ և 2010 թվականի ապրիլ ամսին ստանալով նշված գումարը` խարդախության եղանակով հափշտակել է այն:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում