Գերմանական RWE էներգետիկ ընկերությունը բանակցություններ է վարում Nabucco գազատարի նախագծից դուրս գալու շուրջ: Ինչպես հաղորդում է Financial Times-ը, նախագծում գերմանական ընկերության 16.7 % բաժնետոմսը կարող է գնել ավստրիական OMV ընկերությունը:
RWE-ին և OMV-ին այս կապակցությամբ պաշտոնական մեկնաբանություն չեն տվել պարբերականին:
Ապրիլի կեսերին RWE-ի ղեկավար Յուրգեն Գրոսմանը հայտարարել էր, որ կոնցեռնը կարող է փոխել Nabucco-ի շինարարությանը մասնակցելու իր ծրագրերը: Նա նշել էր, որ կարևորագույն խնդիրը կասպյան գազը Եվրոպա հասցնելն է, և ընկերությունը ուրախ կլինի, եթե կարողանա ստանալ այն մեկ այլ գազատարով:
Ներկայում գազատարի շինարարության նախագծի մասնակիցներն են MOL-ը (Հունգարիա), OMV Gas GmbH-ը (Ավստրիա), Botas-ը (Թուրքիա), Bulgargaz-ը (Բուլղարիա), Transgaz S.A.-ը (Ռումինիա) և RWE-ն (Գերմանիա):











































