Sunday, 21 06 2026
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ

Գործարարների միության նախագահ․ «Վրաստանի վիզային ռեժիմի մասին օրենքը չի ազդի հայաստանցիների վրա». «Ազատություն»

«Ազատություն»-ը գրում է.

Հայաստանի գործարարների միության նախագահը վստահեցնում է՝ Վրաստանում սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող վիզային ռեժիմի մասին օրենքը որևէ կերպ չի ազդի հայաստանցիների վրա:

Նշենք, որ «Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարվա սեպտեմբերից Վրաստանը պատրաստվում է վիզային ռեժիմ սահմանել Հայաստանի հետ։

Վկայակոչելով Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը` գործակալությունը նշում է, որ Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր Վրաստան կայցելեն հանգստի նպատակով, կօգտվեն այժմ գործող ոչ վիզային ռեժիմից, իսկ ովքեր Վրաստան կայցելեն երկար ժամանակով՝ աշխատելու կամ սովորելու, նրանց համար կգործի վիզային նոր ռեժիմը։

Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը վստահեցնում է, որ նոր օրենքը Հայաստանի համար որևէ վտանգ չի ներկայացնում: Վրացական պառլամենտն այն ընդունել է՝ ելնելով երկրի միգրացիոն խայտառակ վիճակից: Գործարարը, ով ղեկավարում է բեռնափոխադրումներ իրականացնող «Ապավեն» ընկերությունը, հիշեցնում է, որ Սաակաշվիլիի նախագահության տարիներին սահմանային, մաքսային և վիզային ռեժիմները խիստ ազատականացվեցին: Արդյունքում Վրաստանում այսօր կան գյուղեր, որտեղ չինացիները, հնդիկները ապօրինի կերպով զանգվածաբար բնակություն են հաստատում և զբաղվում գյուղատնտեսությամբ: Անգամ Թբիլիսիի կենտրոնում շենքերի նկուղներում հանրակացարաններ են ի հայտ եկել, որտեղ բնակվում են արտերկրից ժամանած և էժան աշխատուժ համարվող ներգաղթյալները:

Արսեն Ղազարյանը նշում է, որ սահմանափակումները ինչ-որ տեղ նաև կապված են Վրաստանի՝ Եվրամիության ասոցացված անդամի կարգավիճակի հետ: Քանի որ Վրաստանը Եվրամիության հետ ունենալու է ազատ վիզային ռեժիմ, դա նշանակում է, որ այդ երկիր ապօրինի մուտք գործող ներգաղթյալները հանգիստ կարող են տեղափոխվել նաև եվրոպական երկրներ, ինչը պետք է կանոնակարգել:

«Վրաստանի այս վիճակից ելնելով պառլամենտը օրենք է ընդունել, որը կոչվում է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին՝ փորձելով շուկան և հատկապես իր տնտեսությունը պաշտպանել անորակ և անիմաստ էժան աշխատուժից: Հայաստանի առումով ես այստեղ ոչ մի վտանգ չեմ տեսնում, որովհետև դա վերաբերում է երկարաժամկետ աշխատանքային կարգավիճակով Վրաստանում ապրող կամ ուսման գնացած Հայաստանի քաղաքացիներին, որը ես խրախուսում եմ, որովհետև մեզ էլ է պետք, որ կանոնակարգվի մեր աշխատուժի հոսքը Վրաստան, մեր բիզնեսի հոսքը Վրաստան», – ասում է Ղազարյանը, – «Նրանք պետք է գրանցվեն այդ երկրում, նրանք պետք է ստանան ժամանակավոր գրանցման կացություն՝ ինչպես Հայաստանում է, բայց դա չի բերելու ո՛չ մեր տնտեսական կապերի թուլացմանը, ո՛չ մեր եղբայրական հարաբերությունների թուլացմանը: Եվ ես կխնդրեի, որ երբ մեր մամուլը ազգաբնակչությանը ներկայացնում է, նման էքսցենտրիկ, այն էլ Վրաստանի հետ կապված, ծայրահեղ տագնապալի մտքեր չտարածեն, որովհետև դա կառաջացնի նաև իրար հանդեպ անվստահության, էլ չեմ ասում՝ Աստված չարասցե, ազգային ատելության դրսևորումներ»:

Հարցին՝ գրանցման հետ կապված գործառույթները չե՞ն ազդի բիզնեսի վրա, Ղազարյանը պատասխանեց․ – «Ոչ, չենազդի: Եթեես, ընդունենք, վաղըպետքէիմկազմակերպությաններկայացուցչությունբացեմևՀայաստանիցմիքանիմասնագետուղարկեմաշխատելու, այնտեղիրենքկանոնակարգերենանցնելու, ձևակերպումներըժամանակավորգրանցմանստանանևօրինական, պաշտպանված կարգավիճակով աշխատեն որպես նորմալ աշխատուժ»:

Նշենք, որ Հայաստանի արտգործնախարարի խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում վստահեցրել էր, թե Վրաստանը մտադիր չէ վիզային ռեժիմ սահմանել Հայաստանի հետ: Մինչդեռ այսօր Վրաստանի արտգործնախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ հայաստանցիներին վերաբերող վիզային ռեժիմի սահմանափակումների մասին որևէ բան ասել չեն կարող: Արտգործնախարարության աշխատակիցը նշեց, թե կա նոր օրենք, որը ուժի մեջ կմտնի այս տարվա սեպտեմբերից, իսկ Հայաստանին առնչվող հարցերին կպատասխանեն մի քանի օրից:

 

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում