Մայլի Սայրուսը շատ է ափսոսում, որ չի ավարտել դպրոցը և չի մասնակցել ավարտական երեկոյին: 20-ամյա աղջիկն իր կրթության հաշվին նկարահանվել է դիսնեյյան «Հաննա Մոնտանա» սերիալում:
Մայլին շատ է ցանկանում իմանալ, թե ինչ են զգում մարդիկ, երբ դպրոցն ավարտում են. «Ես շատ կցանկանայի, որ նույնը զգայի, ինչ դպրոցն ավարտողները: Ես գնացել եմ իմ ավարտական երեկոյին, սակայն դա իմ տոնը չէր, ուղղակի տղաներից մեկի հետ էի գնացել: Դա ամենալավ ամենահեքիաթային երեկոն էր: Բացի դրանից, ես ոչ ոքի չէի ճանաչում, ես միայն հյուր էի և շատ եմ ափսոսում, որ ամեն ինչ այսպես ստացվեց»:











































