Երեկ Անդրեյ Մալախովի «Այսoր երեկոյան» հաղորդումը նվիրված է եղել Ալլա Պուգաչովային և նրա «Սուրբծննդյան հանդիպումներ»–ին, որոնք այս տարի կրկին կցուցադրվեն:
Հրավիրվածների թվում է եղել նաև Ֆիլիպ Կիրկորովը, ով բացահայտորեն ցույց է տվել, թե որքան ուրախ է, որ Ալլա Բորիսովնայի կողքին է գտնվում: Սկսել է պատմել այն մասին, որ մի ժամանակ իր ապագա կինը վռնդել է իրեն «Սուրբծննդյան հանդիպումներ»–ից, և ինքը ստիպված է եղել միջոցառմանը դահլիճից հետևել:
«Սուբծննդյան հանդիպումներ»–ից վռնդելու պատճառն այն է եղել, որ Կիրկորովը ցանկացել է երգել ոչ թե մեկ, այլ երկու երգ: Ավելին, երկրորդ երգը բացահայտ սիրո խոսոտովանություն է եղել Պուգաչովային, իսկ այն ժամանակ երգչուհին ամուսնացած էր ուրիշի հետ: Պուգաչովան բղավել է «Դո՛ւրս»: Եվ միայն տարիներ անց Կիրկորովը հետ է վերադարձել «Սուրբծննդյան հանդիպումներ» և այդ ժամանակ նրան թույլ է տրվել երգել ոչ թե մեկ, այլ երեք երգ:











































