Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց բռնցքամարտի Աշխարհի 2012թ. երիտասարդական առաջնության մրցումների չորրորդ օրը:
Գերծանր քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մելքոնյանը լարված պայքարում 15:13 (6:4, 5:5, 4:4) հաշվով պարտության մատնեց թուրք մարզիկ Յաշիմ Յիլդիրիմին:
Այս հաղթանակից հետո Մելքոնյանն ապահովեց իր տեղը քառորդ եզրափակիչում:








































