Գաղտնազերծված է Նապոլեոն I Բոնապարտի այն նամակը, որտեղ նա տեղեկացնում է Կրեմլը պայթեցնելու իր մտադրության մասին: Այն աճուրդում վաճառվում է 150 հազար դոլարով:
Osenat աճուրդի տան կազմակերպած վաճառքը տեղի կունենա կիրակի օրը՝ Ֆոնտեբլոյում: Փորձագետների կողմից այդ նամակը սկզբում գնահատվել է 10-15 հազար եվրո, սակայն լոտի վերջնական գինը գերազանցել է սպասելիքները:
Փորձագետների խոսքերով՝ ֆրանսիացի կայսեր նամակները արժեքավոր են, քանի որ շատ քիչ են։ Դրանց մեծամասնությունը ռուսների ձեռքն է ընկել և պատմության համար կորած է:
«Ես կպայթեցնեմ Կրեմլն ամսի 22-ին՝ առավոտյան ժամը երեքին»,- ասում է Նապոլեոնը նամակում, որը գրել է 1812 թ. հոկտեմբերի 20-ին: Այս նամակը ուղարկվել է Ֆրանսիայի արտգործնախարար Յուգ-Բերնար Մարեին:
Մոսկվան թողնելուց հետո Ֆրանսիայի կայսրը հրամայել է պայթեցնել Կրեմլը:











































