Արաբական բլոգներում և սոցիալական ցանցերում, ներառյալ Twitter միկրոբլոգների ցանցում, լուրեր են տարածվել այն մասին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Մոսկվա է փախել:
Արաբական աղբյուրները հավաստում են, որ Ասադը Մոսկվա է թռել կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ սիրիական իշխանությունները հաղորդել են դեպի Դամասկոսի միջազգային օդանավակայան ստորգետնյա ուղիների նկատմամբ վերահսկողության վերականգնման մասին:
Twitter-ում մատնանշվում է «Սիրիական ավիաուղիների» RB441 կասկածելի չվերթը, որը Դամասկոսից Մոսկվա իրականացրած A320 աէրոբուսը վայրէջք է կատարել «Վնուկովո» օդանավակայանում: Թուրքիայի օդային տարածք մուտք չգործելու նպատակով՝ այն թռել է Կիպրոսի, հունական կղզիների, Բուլղարիայի, Ռումինիայի և Մոլդովայի վրայով: Այս մասին գրում է NEWSru.co.il-ը:
Աղբյուրների շարքում, որոնց հղում են անում հաղորդագրության հեղինակները՝ կատարական «Ալ-Ջազիրա», «Հըզբոլլահին» պատկանող «Ալ-Մանար» հեռուստաալիքներն են, ինչպես նաև արաբական աղբյուրնեը վկայակոչող իսրայելական Rotter.net կայքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել երկրից Ասադի ընտանիքի և նրա բարձրաստիճան դաշնակիցների երեխաների փախուստի մասին: Դա տեղի էր ունեցել փետրվարի 10-ին:







































