Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց թեթևագույն քաշային կարգի WBA վարկածով կոչման պայքարում Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը Դյուսելդորֆում կայացած 10 ռաունդանոց մենամարտում միավորներով պարտվել է Կարինա Մորենոյին:
Հատկանշական է, որ Կենտիկյանի մրցակիցն աշխարհի նախկին քառակի չեմպիոն է, իսկ Սյուզի Կենտիկյանն աշխարհի նախկին չեմպիոն է WBF և WBO վարկածներով:






































