Այսօր` դեկտեմբերի 2-ին Շիրակի մարզի թ.35 ընտրատարածքում մեկնարկել է Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունները:
Թիվ 35 ընտրատարածքում պատգամավորության մանդատի հավակնորդներն են ՀՀԿ-ի կողմից առաջադրված «Սովռանո» ՍՊԸ-ի տնօրեն Արման Սահակյանը և ինքնաառաջադրված ՀԱԿ անդամ Մուրադ Գրիգորյանը:
Ժամը 8-ին 35 ընտրատարածքում քվեարկության համար բացվել են 45 ընտրատեղամասեր:
Թիվ 35 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ, փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ բոլոր 45 ընտրատեղամասերը բացվել են ճիշտ ժամանակին: 45 ընտրատեղամսերից 21-ը տեղակայված են գյուղերում, 24-ը Գյումրի քաղաքում: Նա նշեց, որ մի քանի բողոք է եղել առ այն, որ թանաքը ցնդում է, որից հետո անցել են սովորական թանաքի: Այս պահի դրությամբ թիվ 35 ընտրատարածքում ընտրություններն ընթանում են բնականոն հունով: Ժամը 11.30-ին Ախուրիկ գյուղում իր ընտրությունը կկատարի ՀԱԿ թեկնածու Մուրադ Գրիգորյանը:






































