Ուոլթեր Ուայթի՝ շարժվող գլխով տիկնիկը հայտնվել է տիեզերքում: Այն 6-ժամյա ուղևորության ընթացքում անցել է 250 մղոն ճանապարհ՝ ուղևորությունը մեկնարկելով Յուտա նահանգից:
TV Tag հեռուստատեսային սոցցանցի օգտատերերի քվեարկության արդյունքում նա դարձել էր տիեզերքում հեռուստատեսության առաջին դեսպանը:
Նկարահանումը կատարվել է GoPro տեսախցիկով: Տիկնիկը վեր է բարձրացել օդապարիկով՝ հասնելով ավելի քան 25 կմ բարձրության:










































