Ճապոնիայի արևելքում սողանքի հետևանքով փլուզվել է Սասագո թունելը: Ինչպես փոխանցում է NHK հեռուստաալիքը, դեպքը տեղի է ունեցել Յամանասի պրեֆեկտուրայում` Տյուո մայրուղու վրա, տեղի ժամանակով ժամը 8.00-ին (Երևանի ժամանակով` 3:00-ին):
Նախնական տվյալներով՝ թունելում արգելափակված են մնացել մի քանի մեքենաներ, որոնցում գտնվում է առնվազն 5 մարդ: Արգելափակված թունելից հաջողվել է դուրս բերել երեք կնոջ: Նրանք հոսպիտալացվել են:
Հաղորդվում է, որ հողային փլուզումից հետո թունելում հրդեհ է բռնկվել: Թունելի ներսում ջերմաստիճանը չափազանց բարձր է, որպեսզի մասնագետները կարողանան հրդեհը մարելու աշխատանքներ իրականացնել:
Ներկայում Օցուկի և Կացունումա քաղաքներն իրար միացնող մայրուղու հատվածը փակ է:










































