Այն բանից հետո, երբ մամուլում հայտնվեցին Գվեն Ստեֆանիի ամուսնու լուսանկարները խորհրդավոր շիկահերի հետ զբոսնելիս, բոլորը վատ բան մտածեցին: Լուսանկարում նրանք պատկերված են Գևինի երեխաների հետ:
Սակայն պարզվել է, որ Գևինի մտքով նման բան չի անցել, քանի որ այդ «հիանալի դայակը» նրա քույրն է:
Գվենին և Գևինին մոտ աղբյուրը հայտարարել է, որ աստղային զույգը հումորով է վերաբերվել դրան:
Աղբյուրը նաև նշել է, որ նման բան չի կարող լինել, քանի որ Գվեն Ստեֆանին և Գևին Ռոդեյլը միասին շատ երջանիկ են:







































