Համացանցում են հայտնվել Ուկրաինայում կործանված մալայզիական ինքնաթիռի անկման տեղանքի լուսանկարներ՝ փոխանցում է korrespondent.net-ը: Կադրերում երևում է հրդեհի հետևանքով տուժած տեղանքը: Ըստ ամենայնի, տեսանյութում երևում է Boeing-777-ի անկման տարածքը՝ Դոնեցկի մարզի Գրաբովո գյուղի մերձակայքը:
Հիշեցնենք. մալայզիական Boeing 777-ը վթարի է ենթարկվել հուլիսի 17-ին: Աղետի հետևանքով զոհվել է 298 մարդ:









































