Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն հայտարարել է, որ Կիևը «վկայություններ ունի, որոնք պատասխանում են այն հարցերին, թե երբ, որտեղ և ինչպես է տեղի ունեցել մալայզիական Boeing-ի կործանումը»: Այս մասին է հաղորդում երկրի ղեկավարի մամլո ծառայությունը, գրում է ITAR-TASS-ը:
Ուկրաինայի հատուկ ծառայությունները պատրաստ են այդ նյութերը տրամադրել փորձագետների միջազգային հանձնաժողովին, «որը հետաքննում է ինքնաթիռի հետ տեղի ունեցած ողբերգությունը», ողբերգության հետաքննության հարցերով Ավստրալիայի վարչապետի ներկայացուցչի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է նախագահ Պորոշենկոն:










































