Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Հայրենիքը շինհրապարակ չէ. Լիլիթ Գալստյան

Խորհրդարանական ամբիոնից բազմաթիվ առիթներ եմ ունեցել խոսելու քաղաքաշինության խնդիրներից: Չորս տարիների եզրակացությունս մեկն է` ամեն գնով հարստանալու մոլուցքն ու բիզնես շահը կուրացրել և խլացրել է մեր իշխանություններին: Հայրենիքին որպես շինհրապարակ վերաբերվող մեր քաղաքական էլիտան չի վարանում հասարակության մի մասին գերակա շահի զոհ դարձնել ու եվրոպական դատարանների դռները մղել, մի մասին պարզապես արտագաղթի ճանապարհը ցույց տալ, մյուսների լույսն ու օդը փակել, դիմազրկել մայրաքաղաքն ու կենտրոնից վերացնել մի ամբողջ ճարտարապետամշակութային ժառանգություն:

Բայց ճապոնական վերջին աղետն ու նաև համառությունս թույլ չեն տալիս լռել, մանավանդ որ` ո´չ ճապոնական հասարակության խոհեմությունն ունենք, ո´չ նրանց կազմակերպվածությունը, ո´չ հանդուրժողականությունը, ո´չ էլ նրանց բարոյական, նյութական ու վարչական ռեսուրսները:

Թվում է, թե 88-ի երկրաշարժից դասեր պիտի քաղեինք: Իհարկե, սեյսմիկ շինարարության և անվտանգության հայեցակարգեր ու որոշումներ ընդունվեցին` ներառյալ 7-հարկայնության չգերազանցումը, սակայն սրանք մնացին թղթի վրա:
Մարդկային գործոնի` իրավիճակային, կետային բարձր խտության կառուցապատման արդյունքում մոտ մեկ միլիոն բնակչությամբ Երևանը վերածվել է նրա բնակիչների անվտանգությանը սպառնացող գոտու։

Ինչպես և Ճապոնիան, Երևանը գտնվում է նույն 100 տոկոսանոց սեյսմիկ գոտում: Սեյսմիկ առումով ամենաանբարենպաստը մայրաքաղաքի Կենտրոնն է, ուր շատ հաճախ կառուցապատումն իրականացվում է սեյսմիկ շինարարության նորմերի խախտումով, առանց երկրաբանական լուրջ հետազոտության, ինչը պատճառ է դառնալու շենքերի փլուզման:

Երկրաբանական քարտեզները 80թ.-ից մինչ այսօր չեն վերանայվել:

Երևանի բնակֆոնդի 70%-ը սեյսմակայուն չի, իսկ վթարային շենքերն ամրացնելու փոխարեն, թույլատրվում է նկուղները քանդել կամ հարկեր ավելացնել: Նույնիսկ 7-բալանոց երկրաշարժի դեպքում մի շարք դպրոցներ և 9-հարկանի շենքեր ենթակա են փլուզման:

Քաղաքաշինության նախարարության տեղեկանքի համաձայն` 2004-2007թթ. 4801 օբյեկտներում կատարած ստուգումների արդյունքում պարզվել է, որ 1658-ում շինաշխատանքներն իրականացվել են առանց որակի տեխնիկական հսկողության, իսկ օբյեկտների 54%-ում էլ որակի տեխհսկողություն են իրականացրել համապատասխան մասնագիտություն չունեցող անձինք: Երևանի կենտրոնի խաղահրապարակները, շենքամիջյա հնարավոր գրեթե բոլոր հողակտորները վերածվել են հակահրդեհային և ինսոլացիոն, քաղաքաշինական նորմերի խախտումով կառուցվող բարձրահարկերի շինհրապարակների: Նույնիսկ հակահրդեհային գոտիներ չեն թողնվել, որպեսզի փրկարարները կարողանան մոտենալ շենքերին£

Սեյսմիկ պաշտպանության օրենքով այդօրինակ վթարների պատասխանատվությունը կրում է օրենքով նախատեսված լիազոր մարմինը` սեյսմիկ պաշտպանության ծառայությունը, սակայն սեյսմիկ անվտանգության ապահովմանն ուղղված իրենց գործառույթները չեն իրականացվում կամ իրացվում:

Հայտարարությունս ոչ թե ահաբեկելու, այլ ահազանգելու խնդիր ունի: Իրավունք չունենք մատների արանքով նայել ազգային ֆիզիկական անվտանգության խնդրին: Աղետները կրկնվելու հաճախականություն ունեն, իսկ ավերակները թագավորելը` անիմաստ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում