Մոլդովայի առողջապահության պահպանման օրենքում լրամշակումներ են արվել, հաղորդում է Moldnews-ը։ «Մայր» և «հայր» բառերը փոխարինել են «ծնողներից մեկը» ձևակերպումով։
Լրամշակումներն ընդունվել են անցած շաբաթ՝ 2010-2015 թվականների գենդերային հավասարության ապահովման ազգային ծրագրի շրջանակներում։ Բացատրվում է, որ դրանք կոչված են «ապահովելու կանանց և տղամարդկանց համար հավասար հնարավորությունների սկզբունքի ներառումը նորմատիվային ակտերում և փաստաթղթերում»։










































