Ուկրաինայի կառավարությունը պարտադրել է պաշտպանության և ՆԳ նախարարություններին, պետական սահմանապահ ծառայության աշխատակազմին յուրաքանչյուր զինծառայողի օրական 1,5 լիտր ջրով ապահովել, հաղորդում է Interfax-Ukrain-ը:
Համապատասխան փաստաթուղթը փոփոխություններ է մտցնում զինված ուժերի և ռազմական այլ կառույցների զինծառայողների սննդակարգի մեջ:
Այժմ զինծառայողներին օրական 1,5 լիտր ջրով կապահովեն դաշտային պայմաններում (ճամբարներում, զինավարժություններում) մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ի լինելու դեպքում:
Ինչպես հաղորդվում է, Ուկրաինայի ՊՆ-ն ավելացրել է հակաահաբեկչական գործողություններին մասնակցող զինվորների սննդի վրա ծախսվող միջոցները:









































