Դորտմունդի «Բորուսիա»-ի կենտրոնական պաշտպան Մատս Հումելսը շուտով կդառնա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ:
Երկու ակումբները համաձայնեցրել են ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը: Ինչպես հայտնում է Goal.com-ը, «Յունայթեդ»-ը Հումելսի տրանսֆերի համար կվճարի 16 մլն ֆունտ ստերլինգ: Սպասվում է, որ 25-ամյա պաշտպանի տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի այս շաբաթվա վերջում:
Այս մրցաշրջանում գերմանացի ֆուտբոլիստը«Բորուսիա»-ի կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ: Իսկ Գերմանիայի հավաքականի կազմում Հումելսը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը:




































