ԿԺԴՀ-ի ղեկավարները հայտարարել են դեկտեմբերի 10-22-ը մեծ հեռահարության հրթիռի գործարկման մասին:
Հրթիռի արձակումը նախատեսված է Փխենյան- Պուկտո տիեզերակայանից: Այս մասին այսօր հայտարարել է տիեզերական տեխնոլոգիայի կորեական կոմիտեի ներկայացուցիչը: «Երկիրը դիտելու համար նախատեսված բևեռային ուղեծրային արբանյակը կարձակվի Սոխա տիեզերակայանից` Փխենյան-Պուկտո նահանգում, «Ինխա-3» հրթիռի օգնությամբ դեկտեմբերի 10-22-ը»,- հայտարարել է նա:
Հայտարարության մեջ նշվում է, որ կորեացի գիտնականները վերլուծել են սխալները, որոնք արձանագրվել են այս տարվա ապրիլին արբանյակի արձակման ժամանակ և բարելավումներ են «կատարել արբանյակի կոնստրուկցիայում ու հրթիռակրում»,- հաղորդում է ITAR-TASS-ը:
Նախորդ՝ մեծ հեռահարության հրթիռի արձակման փորձը հարուցել էր միջազգային հանրության դժգոհությունը. ՄԱԿ-ում այն համարել էին բանաձևի խախտում, որն արգելում է Փխենյանին ցանկացած մեծ հեռահարության հրթիռի գործարկումը բալիստիկ տեխնոլոգիայի օգտագործմամբ:
Հյուսիսային Կորեան իր հերթին հայտարարել է, որ կարող են ու բաց կթողնեն հրթիռներ, քանի որ դրանց վրա ոչ թե միջուկային մարտագլխիկներ են, այլ գիտական արբանյակներ:









































