«Բարսելոնա»-ի եզրային պաշտպան Էրիկ Աբիդալը, ով լյարդի փոխպատվաստման բարդ վիրահատության պատճառով ստիպված է եղել դադարել ֆուտբոլով զբաղվել, ներկայումս վերսկսել է մարզումները հարազատ «Բարսելոնա»-ի կազմում: Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Ֆրանսիացի ֆուտբոլիստն, այնուամենայնիվ, դեռևս չի կարող մարզվել ընդհանուր խմբի հետ:
Աբիդալը կմարզվի անհատական գրաֆիկով` կատալոնական ակումբի վնասվածք ստացած այլ ֆուտբոլիստների` Ալեքսիս Սանչեսի և Մարկ Բարտրայի հետ միասին:









































