Գերմանացի 33-ամյա ֆուտբոլիստ Անդրես Բիրմանն ինքնասպանություն է գործել: Bild-ի փոխանցմամբ՝ ինքնասպանության պատճառը երկարամյա ընկճախտն էր:
Ոստիկանության աշխատակիցները ֆուտբոլիստին մահացած են գտել իր տանը՝ անկողնում:
«Անդրեսն ինքնասպանություն է գործել: Մենք շոկի մեջ ենք»,- Bild-ի հետ զրույցում նշել է Բիրմանի մարզական կարիերայի վերջին ակումբի՝ «Շպանդաու Կիկերս»-ի գլխավոր տնօրեն Գյուտներ Հագեդորնը:
Բիրմանն ընկճախտով տառապում էր դեռ 2003-ից: Նա 2003, 2009 և 2012թթ ինքնասպանության անհաջող փորձեր է կատարել:







































