Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կառավարության նոր կազմը խորհրդարանին կներկայացնի մեկ շաբաթվա ընթացքում՝ հայտարարել է կառավարության խորհրդարանական քարտուղար Շալվա Տադումաձեն՝ փոխանցում է Gruziya Online-ը:
«Պետության ղեկավարը մեկ շաբաթվա ընթացքում հաստատման համար խորհրդարանին կներկայացնի կառավարության նոր կազմը: Վրաստանի գերագույն օրենսդիր մարմինը 7 օրվա ընթացքում պարտավոր է քննարկել նախարարների կաբինետին վստահություն հայտնելու հարցը: Ողջ ընթացակարգը կզբաղեցնի 14 օր, սակայն այն կարող է ավարտվել նաև 2 օրից»,- նշել է Տադումաձեն:








































